Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է․ Սաղաթելյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենա Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ Փաշինյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով 

«Փելոսին իր խոսքով արդարացրեց Իրանի մտահոգությունները․ սա արկածախնդիր քայլ է, որին կուլ են գնում ՀՀ իշխանությունները»

Քաղաքական

Նախօրեին Գաֆեսճյան թանգարանում ցուցադրվող «Վարդանանց» մեծադիր կտավի առջև Նենսի Փելոսիի ակնարկը՝ պարսիկների դեմ «Քրիստոնյա Հայաստանի» պատերազմի մասին, հարուցել է Իրանի պաշտոնական շրջանակների (և ոչ միայն) վրդովմունքը։ ԱՄՆ-ի կողմից այսպիսի անհեռատես հայտարարություններն արդյո՞ք չեն վտանգում ոչ բարեկամ երկրներով շրջապատված ու պատերազմող Հայաստանի և բարեկամ Իրանի՝ առանց այն էլ վերջին շրջանում ոչ այնքան հարթ հարաբերությունները։

«Փելոսիի այդ ակնարկը լուրջ մտահոգություն է առաջացրել պետականամետ գործիչների և վերլուծաբանների մոտ, որովհետև նրանք գիտակցելով պահի լրջությունը, փորձում են զերծ մնալ էյֆորիկ և զգացմունքային պոռթկումներից և մտածել Հայաստանի ապագայի մասին, որտեղ Հայաստանի դարավոր և այժմ ամենահուսալի հարևանն ու պոտենցյալ դաշնակիցը համարվում է Իրանը, բայց, ցավոք, վերջին տարիներին ՀՀ իշխանությունները, իրենց գաղափարախոսությամբ և անհեռատես քայլերով չեն փորձել նախկինի համեմատ ավելի ճիշտ հարաբերություններ ստեղծել Իրանի հետ»: 

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը՝ նշելով, որ ՀՀ գործող իշխանությունների քարոզչամեքենա հանդիսացող լրատվականները փորձեցին պատերազմից հետո սևացնել Իրանին, հասարակության մեջ տարածել այն խոսույթը, որ Իրանը ոչինչ չարեց մեր երկրի համար ու դեռ շնորհավորեց Ադրբեջանին հողերը «ազատագրելու» կապակցությամբ:

«Այն, թե Իրանը ինչ է արել և անում Հայաստանի համար, ցավոք, այսօր չի լուսաբանվում, որովհետև դրանք գտնվում են հույժ կարևոր մակարդակում և բնականաբար դժվար է բացեիբաց խոսել դրանց մասին, բայց կարող եմ ասել, որ պատերազմից առաջ և հետո բազմաթիվ իրանցի զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ այցելելով Հայաստան հստակ առաջարկներ են ներկայացել, որոնք անպատասխան են մնացել ՀՀ իշխանությունների կողմից, իսկ շնորհավորանքների մասին էլ պիտի ասեմ, որ դրանք պրոտոկոլային բնույթ են կրում և չի նշանակում, որ Իրանի պետությունը ուրախ էր Արցախի կորստով»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Նենսի Փելոսիի հայտարարությանը, ապա, ըստ իրանագետի, դա դիվանագիտական լեզվով պատգամ էր, թե ինչ նպատակ ունի իր այցից: 

«Հետաքրքրականն այն էր, որ ամիսներ շարունակ իրանական կողմը հենց դա է հայտարարում, որ Հայաստանում տիրող իրավիճակը և սահմաններին ընթացող պատերազմը ուղղված է հենց Իրանի դեմ: Փելոսին իր այդ խոսքով արդարացրեց Իրանի ունեցած մտահոգությունները: Սա արկածախնդիր քայլ է, որին կուլ են գնում ՀՀ իշխանությունները: Իրանը ազնիվ բարեկամ է, բայց բարեկամություն է անում ազնիվների հետ, եթե փորձենք նրանց հանդեպ խաղալ արկածախնդրությամբ ու կեղծավոր, հաստատ պատասխանը չի ուշանա: Ցավոք, Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են դրսի գործակալական ծառայությունների հորդորով, խափանել Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունները, որոնցից պիտի զգուշանանք և չեզոքացնել նման քայլերը»:

Արա Ալոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է․ ՍաղաթելյանԻսրայելի հետախուզությունը զգուշացրել է Իրանի դեմ հարվածի վտանգների մասինՄանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ի սեփականության իրավունքըԿիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի ձգտում ընդարձակմանՍերբիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ինՆիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծըՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենաԹրամփը պնդում է՝ Իրանը սաստկացրել է հրթիռային և անօդաչու հարձակումներըԱմրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր ՍահմանադրությունըՈւրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակԴիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըԱյս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմիJaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)
Ամենադիտված