Բայդենը դեռևս «վերջնական որոշում» չի կայացրել՝ կառաջադրվի՞ արդյոք նախագահի պաշտոնում
ԱՄՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել 2024 թվականի ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ։
«Իմ մտադրությունը նորից առաջադրվելն է: Բայց սա միայն մտադրություն է: Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ իմ վերջնական որոշմանը, տեսնենք»,- ասել է Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում:
Նա ասել է, որ այժմ կատարում է իր աշխատանքը և վերջնական որոշման մասին կհայտարարի «ընտրական ցիկլից հետո՝ հաջորդ տարի»։
Միաժամանակ, Բայդենը նշել է, որ դեռ բավականաչափ էներգիա ու խելք ունի նախագահի աշխատանքը կատարելու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան