Գուտերեշը կոչ է արել ապահովել ռուսական պարարտանյութերի արտահանումը Եվրոպայի միջով
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արեց ապահովել ռուսական պարարտանյութերի ազատ արտահանումը Եվրոպայի միջով:
Բացի այդ, պաշտոնյան նշել է, որ ՄԱԿ-ը կօգնի եվրոպական նավահանգիստներում կուտակված պարարտանյութերը հասցնել աղքատ երկրներին, գրում է tvc.ru-ն:
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անվճար տրամադրել 300 հազար տոննա ռուսական արտադրության քիմիկատներ, որոնք կուտակվել են եվրոպական նավահանգիստներում: