Մերձբալթյան երկրները և Լեհաստանը արգելել են ՌԴ քաղաքացիների մուտքը
Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանն այսօրվանից արգելում են Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների մուտքը, ովքեր Շենգենյան վիզաներ ունեն, որոնք տրվել են ԵՄ այլ երկրներում, հայտնում է Էստոնիայի ԱԳՆ-ն, գրում է Ռիա Նովոստին։
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները սեպտեմբերի 1-ին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանավորվել են կասեցնել Ռուսաստանի և ԵՄ-ի միջև վիզաների դյուրացման համաձայնագիրը։ Այսպիսով, դրանց ձեռքբերումը կդառնա ավելի ժամանակատար, բարդ և թանկ:
Նրանք նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Ռուսաստանին սահմանակից երկրները կարող են սահմանափակել նրա քաղաքացիների մուտքը ազգային մակարդակով։ Դրանից հետո Վարշավան, Վիլնյուսը, Ռիգան և Տալլինը պայմանավորվել են համատեղ սահմանափակումներ մտցնել ռուսների համար, որոնց Եվրամիություն այցելելու նպատակն է զբոսաշրջությունը, բիզնեսը, սպորտը կամ մշակույթը։
ԵՄ-ում պատրաստ են բացառություններ անել բեռնատարների վարորդների, դիվանագետների, ինչպես նաև մարդասիրական նկատառումներով սահմանը հատողների, այդ թվում՝ այլախոհների համար։
Էստոնիայում անշարժ գույք ունեցող Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա վիզա ստանալ երկիր այցելելու համար, և նրանք այժմ ստիպված կլինեն հեռակա կարգով կառավարել իրենց ունեցվածքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)