Պուտինն ու Շոլցը կհանդիպե՞ն. դեսպանը պարզաբանել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման հնարավորությունը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ներկայումս անհայտ է, RIA Novosti-ին ասել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը։ «Ես տեղյակ չեմ նման ծրագրերի մասին»,- ասել է նա։
Դեսպանը նաև կասկած է հայտնել, որ Բեռլինը և Մոսկվան առաջիկա տարիներին կարող են վերադառնալ էներգետիկ նախագծերում իրենց նախկին համագործակցությանը։ Միաժամանակ, Նեչաևը պարզաբանել է, որ դրա մեղավորը ռուսական կողմը չէ։
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում՝ նոյեմբերի 15-16-ը։ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ միջոցառման ամսաթվին ավելի մոտ պարզ կլինի, թե արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի G20 գագաթնաժողովին։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ ինքը գագաթնաժողովի հրավեր ունի։ Այս մասին նրան հայտնել է անձամբ հյուրընկալող երկրի նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)