Լոնդոնում ավարտվել է Եղիսաբեթ II-ի հրաժեշտի արարողությունը. այսօր Թագուհուն կհանձնեն հողին
ԱշխարհԱյսօր առավոտյան Լոնդոնում ավարտվել է Եղիսաբեթ II թագուհու հրաժեշտի արարողությունը:
Մինչև այդ բրիտանացիներն ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հարյուր հազարավոր մարդիկ 4 օրվա ընթացքում կարող էին անձամբ հրաժեշտ տալ միապետին:
Ըստ նախնական տվյալների՝ այդ հնարավորությունից օգտվել է շուրջ կես միլիոն մարդ: Շատերը մի ամբողջ օր անցկացրել են հերթի մեջ:
Թագուհու հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել նաև մի շարք պետությունների ու ազդեցիկ կառույցների ղեկավարներ, այդ թվում՝ Ջո Բայդենը, Էմանուել Մակրոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Եղիսաբեթ II-ին կհուղարկավորեն այսօր. սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներում կհավաքվի, ըստ նախնական տվյալների, երկու միլիոն մարդ: