Ղրղզստանում պնդում են, որ երկրում գրանցվել է ամենազանգվածային տարհանումը
ԱշխարհՏաջիկստանի հետ ներկայիս ռազմական բախումների հետևանքով Ղրղզստանի սահմանամերձ շրջաններից բնակչության տարհանումը ամենազանգվածայինն է երկրի պատմության մեջ:
Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի անվտանգության Խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պաշտոնյայի խոսքով, իշխանությունները տարհանել են ավելի քան 142 հզր քաղաքացու, նրանց տրամադրվել է շուրջ 600 տոննա հումանիտար օգնություն:
Բացի այդ, Իմանկուլովը չի բացառել, որ ռազմական կոնֆլիկտի ժամանակ Տաջիկստանի կողմից կռվել են ահաբեկիչներ: