«Եթե անգամ Փելոսին մահանա, ադրբեջանցի զինվորն իր տեղից չի շարժվի». Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ
Աշխարհ
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Հայաստան այցին, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆազայիլ Իբրահիմլին ասել է, որ եթե անգամ Փելոսին մահանա, ադրբեջանցի զինվորն իր տեղից չի շարժվի։
«Առանց զոհաբերության հողը ձեռք չի բերվում, մենք բավական հաջողություններ ունենք, յուրաքանչյուրիս պարտքն է աջակցել մեր հաջողություններին»,- ասել է Իբրահիմլին։
Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)