Մեկ շաբաթում գրանցվել է 336 արտակարգ դեպք. գրանցվել է 11 մահ. ԱԻՆ
ՀայաստանՍեպտեմբերի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 620 դեպք, որից 336-ը արտակարգ, այդ թվում՝ 236 հրդեհի, 1 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 109 մարդ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Արձանագրվել է թունավորման 9 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց: