Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան Ենթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին 9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվել Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը Ռոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնից Հռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն ՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի 10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ Երևանում Փաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք» Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում Վարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպան 

Արմեն Գևորգյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ մերժվել է

Իրավունք

Արմեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հասցեին հնչեցրած պատվին և արժանապատվությանը արատավորող արտահայտությունների վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում 18.07.2022 թվականին կայացրել է վճիռ և Արմեն Գևորգյանի հայցն մերժվել է: Մեր դիտարկմամբ նշված դատական ակտը կայացվել է նյութաիրավական և դատավարական օրենքի կոպիտ խախտմամբ: Հանրության ուշադրությունն ենք դարձնում այն հանգամանքի վրա, որ նշված դատական վեճը չի սպառվել և առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Հայտնում ենք նաև, որ դատավարության ընթացքում դատավորի կողմից դրսևորած վարքագծով պայմանավորված մեզ համար արդեն իսկ կանխատեսելի էր հօգուտ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործի լուծումը: Նշվածի առնչությամբ մեր կողմից բացարկ է հայտնվել դատավոր Սերգեյ Սահակյանին, որը մերժվել է նրա կողմից:

Ազգային ժողովի՝ 25.08.2021 թվականի նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից ամբիոնից ելույթի ընթացքում Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալների վերաբերյալ այդպես էլ դատարանում Խաչատուր Սուքիասյանի կողմից որևէ ապացույց չներկայացվեց:

Հատկանշական է նաև, որ դատարանը հայցադիմումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, չլինելով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը։ Այսինքն՝ ըստ դատավոր Սերգեյ Սահակյանի ստացվում է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, ով իրականացնում է օրինաստեղծ գործունեություն, օժտված չէ բավարար իրավագիտակցությամբ:

Ընդ որում, պատգամավորի իրավաբան չլինելու հանգամանքը պարզելուն ուղղված գործողություններն իրականացվել են դատարանի կողմից ինքնուրուն՝ վճիռ կայացնելիս, ինչը մեր դիտարկմամբ դատավարական կանոնների կոպիտ խախտում է:

Նշվածը նկատի ունենալով դատավորի վարքագծի կապակցությամբ արդեն իսկ ներկայացվել է համապատասխան հաղորդում վերջինիս կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար, իսկ վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով:

Փաստաբաններ՝

Արսեն Միխաելի Հարությունյան,

Ալեքսանդր Կոչուբաև,

Արթուր Տալանյան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. ՎարդեւանյանԵրևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել էԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարարԱվտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրգենտինայում հաստատել են Բոլսոնարոյի սահմանային անցումը Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը2023 թվականին շոգը ռեկորդային թվով մարդկանց կյանք է խլելՀերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ)
Ամենադիտված