Թուրքական երկու բանկեր դադարեցրել են «Mir» քարտերից լիրայի կանխիկացումը
Համաշխարհային ՄամուլԹուրքական խոշորագույն Is bankasi մասնավոր բանկի բանկոմատները երկուշաբթի դադարեցրել են թուրքական լիրայի տրամադրումը ռուսական Mir վճարային համակարգի քարտերով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, ինչպես նաև Halk հեռուստաալիքը։ Վերջինիս հաղորդագրության մեջ ասվում է, որ բանկը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ գանձապետարանի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարություններ են հնչել Mir քարտեր ընդունող կառույցների նկատմամբ։
Երկուշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Is bankasi-ից հետո Denizbank-ը դադարեցրել է լիրայի կանխիկացումը Mir քարտերից։ Այս պահին ռուսական քարտերը շարունակում են սպասարկել տեղական Halkbank, Ziraat bankasi և VakifBank բանկերը։