ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խումբը մեկնել է Մոսկվա
ՀայաստանՍեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։
Անատոլի Սիդորովը Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին։
«Տեղի է ունեցել մտքերի անկեղծ և կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը»,- ասված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում։
Հանդիպումից հետո մոնիտորինգային առաքելության օպերատիվ խումբը մեկնել է Մոսկվա։