Գերմանիայում առաջարկել են պատժել Թուրքիային Ռուսաստանի հետ շփվելու համար. Die Welt
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի շրջակա միջավայրի և միջուկային անվտանգության նախկին նախարար և «Ալյանս 90\Կանաչների» կուսակցության առաջնորդներից Յուրգեն Տրիտինն ասել է, որ Թուրքիան պետք է պատժվի Ռուսաստանի հետ շփվելու ցանկության համար։ Այս մասին հայտնում է գերմանական Die Welt թերթը։
Հրատարակության տվյալներով՝ նման նախաձեռնության պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ցանկությունը։
«Ես կարծում եմ, որ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, շատ ավելին է անում եվրոպական հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, քան Չինաստանը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը խոչընդոտել էր Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք, իսկ այժմ նա ծրագրում է Իրանի հետ միասին միանալ ՇՀԿ-ին»,- ասել է Տրիտինը։
Նրա խոսքով, այս պահին անհրաժեշտ է դիտարկել և Թուրքիայի դեմ տնտեսական հարկադրանքի որոշ միջոցներ կիրառել։