ԱԺ-ի դիմաց սպոնտան հանրահավաքն ընդդիմադիրների սրտով էլ չի եղել․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ Հայաստան եկած Արցախի խորհրդարանականներն ուրբաթ օրը հանդիպել են նաեւ ԱԺ ընդդիմադիրների հետ։ ՀՀ ընդդիմադիրները խոստովանել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ԱԺ-ի դիմաց սպոնտան հանրահավաքն իրենց սրտով էլ չի եղել։
Այդ հանրահավաքի մոդերատորն իրենք չեն եղել, քանի որ հասկանում են, որ պատերազմական իրավիճակում պետականության կորստի վտանգ կարող է առաջանալ, իսկ ընդդիմադիր պատգամավորները հանրահավաքին ներկայացել են միայն այն բանից հետո, երբ ժողովուրդը պահանջել է վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն սկսել։
Ընդդիմադիրներն անկեղծացել են, որ հավաքված ժողովուրդն իրենց ավանդական հանրահավաքների «մասսան» չի եղել, էականորեն տարբերվել է իրենց «ժողովրդից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում