Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

Այս անգամ սուտն անցավ բոլոր հնարավոր սահմանները․ Չալաբյան

Բլոգոսֆերա

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գրառումը.

«Երեկ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստի և կեղծիքի հերթական տարափը տեղաց օր օրի նվազող իր համակիրների շփոթահար բազմության գլխին։ Այս անգամ սուտն անցավ բոլոր հնարավոր սահմանները. իր հետագա կապիտուլյացիան արդարացնելու մոլուցքում Փաշինյանը քարուքանդ արեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը՝ կասկածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Արցախի Հանրապետության գոյության օրինականությունը և ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և նույնիսկ, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ Ադրբեջանի մաս (և շեշտեց, որ դա լեզվի պատահական սայթաքում չի)։

Այս ամբողջ սուտը եկել էր արդարացնելու Փաշինյանի 4,5 տարվա անփառունակ գործունեության արդյունքը ՀՀ վարչապետի պաշտոնում, որի ընթացքում նա, կերակրելով իր կողմնակիցներին պայծառ ապագայի մասին սին խոստումներով, իրականում հիմնահատակ ավերեց Հայաստանի անվտանգության ողջ համակարգը՝ բանակը, պաշտպանական ենթակառուցվածքը, դաշնակցային հարաբերությունները, բնակչության հայրենասիրական և մարտական ոգին, հայկական սփյուռքի ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունները, և կանգնեցրեց մեր երկիրն անխուսափելի կորուստների առջև։ Այս կորուստների պատասխանատվությունը Փաշինյանի և նրա մոլի հետևորդների վրա է, սակայն կորուստների ծանրությունն ընկել է և շարունակելու է ընկնել բոլորիս ուսերին, ուստի մենք պետք է կարողանանք ազատվել Փաշինյանի ձախողակ իշխանությունից, և նոր էջ բացենք մեր պետության պատմության մեջ, որը թույլ կտա մեզ հեռանկարում հաղթահարել այդ կորուստները, և դնել մեր ապագա կեցութան և հաղթանակների հիմքերը։

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առավել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահություն հայտնելն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից, առանձին պատգամավորական խումբ ստեղծեն, և բանակցությունների մեջ մտնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածություն համաձայնեցնելու։ Դա կարող է լինել քաղաքական հեղինակություն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի համար, և որի շուրջը կձևավորվի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարություն՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու և երկիրը Փաշինյանի ստեղծած անվտանգային աղետից հանելու մանդատով։

Իրական խնդիրն այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձևավորել ժամանակավոր համաձայնություն), որքան այն 20 պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն դեմ գնալ Փաշինյանին, հաղթահարել իրենց վախերը, և պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ Ուստի ես այստեղ դիմում եմ ՔՊ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի՝ եթե Փաշինյանի ստերի տարափը ձեր մոտ էլ ներքին հակակրանք առաջացրել, եթե դուք էլ եք հասկանում, որ սեփական ձախողումների պատճառով չի կարելի կործանել մի ամբողջ երկիր և ջուրը գցել սերունդների մաքառումը, արյունն ու քրտինքը, եթե դուք էլ հասկանում, որ թշնամուն անվերջ զիջումները մեր երկիրը տանում են անդունդ, և որ մենք կարող են Փաշինյանի ղեկավարությամբ կորցնել մեր ողջ պետությունը, քայլ արեք այսօր, և մերժեք ձեր ներսում Փաշինյանին՝ որպես ստախոս և քաղաքական բանկրոտ։ Եթե դուք չգիտեք, թե ինչ պետք է անեք դրանից հետո, եկեք խոսենք և միասին լուծումներ գտնենք՝ շատերդ տեղս գիտեք, կամ կարող եք հեշտությամբ գտնել, եթե Փաշինյանը նույնիսկ ինձ նորից բանտ ուղարկի, որպես պատգամավորներ կարող եք ինձ այցելել այնտեղ։

Մենք ունենք ձեզ առաջարկելու իրական լուծումներ և եթե մեր ներսում համարձակություն գտնենք, թեև կորուստներով, կարող ենք միասին հաղթահարել մեր երկրի այս գոյութենական ճգնաժամը։ Քայլը ձերն է, տիկնա՛յք և պարոնա՛յք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված