«Բանակցություններն այդ տրամաբանության ներքո են». Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախի պաշտոնական պատվիրակությունները, տարբեր մակարդակներով, շարունակում են գնալ Հայաստան՝ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ։
Ձևակերպված նպատակը՝ դիրքորոշումների ճշգրտումն է և Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ մանրամասներ իմանալը։
Միանգամից ասեմ՝ անիմաստ նախաձեռնություն, ժամանակի կորուստ և ինքնախաբեությամբ զբաղվել։ ՀՀ իշխանությունը՝ Նիկոլից մինչև խորհրդարանական մակարդակ, և՛ Արցախի հարցով իր դիրքորոշումն է արտահայտել, և՛ իր անտարբեր վերաբերմունքն արցախցիների ճակատագրի վերաբերյալ։
Արցախի հարցով նշաձողի իջեցումից մինչև Արցախը՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողների հետ հանդիպում/քննարկումները ոչ միայն ընկալելի չեն, անհասկանալի, այլ՝ վտանգավոր։
Վերջապես հասկացեք՝ դրանք պարզ, մատչելի, հստակ ձևով ի լուր բոլորիս ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս են համարում, բանակցություններն այդ տրամաբանության ներքո են, դա տեսանելի է ընթացող պրոցեսից, էլ ի՞նչ լեզվով պետք է ասեն, որ վերջ դնեք ձեր անուղղելի լավատեսությանը և զբաղվեք իրական օրակարգերով»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան