Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը 

Ի՞նչ արժեն Մակրոնի խոսքերը և ի՞նչ արեց «հայերի կողքին կանգնած» Ֆրանսիան. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը մի քանի անգամ, տարբեր առիթներով հրապարակավ հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի կողքին պինդ կանգնած է ու կպաշտպանի հայերին։ Ի՞նչ արժեն նրա այդ խոսքերը։ 

Եվ այսպես՝

1. 2020 թ. ապրիլի 24-ին Է. Մակրոնը հայտարարեց. 
«Հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա։ 
... Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բարգավաճման հասնելու նրանց իղձերի մեջ։
...Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է ...լուրջ դաս քաղելու պատմության այդ ողբերգական էջից (իմա՝ Հայոց ցեղասպանությունից – Ա.Ա.)» (https://www.azatutyun.am/a/30574427.html)։

Եվ ի՞նչ. 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանը՝ Ֆրանսիայի նատոյական դաշնակից Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ հարձակվեց Արցախի և Հայաստանի վրա և էթնիկական զտումների ենթարկեց հինավուրց հայկական գավառները։ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ֆրանսիայից չստացավ գեթ մեկ փամփուշտ, ոչ էլ լուրջ դիվանագիտական աջակցություն։ Ընդհակառակը՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին ԵՄ-ն, որտեղ Ֆրանսիան առանցքային դերակատարություն ունի, հատուկ դատապարտեց Գանձակի, բայց ոչ Ստեփանակերտի ու հայկական մյուս բնակավայրերի հրթիռակոծումը (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02WQGJS4CMDESCQyB1B2VL3orMZheTgEhqaxHsB3r1DvVBjENRiGo7wk7KaZ3yEowl&id=100015837611475; https://www.eeas.europa.eu/eeas/azerbaijan-statement-spokesperson-strikes-city-ganja_en)։ 

2. 2021 թ. դեկտեմբերի 16-ին Է. Մակրոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում էր կատարել, որի առաջին իսկ նախադասությամբ պաշտոնապես հայտարարում էր. «Մենք երբեք չենք լքի հայերին» [Jamais nous n’abandonnerons les Arméniens] (https://twitter.com/EmmanuelMacron/status/1471276734888697861?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1471276734888697861%7Ctwgr%5E88a18228ca969da1e7724be66bf135f1dde37d56%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.1lurer.am%2Fhy%2F2021%2F12%2F16%2FD596D680D5A1D5B6D5BDD5ABD5A1D5B6-D5A5D680D5A2D5A5D684-D5B9D5AB-D5ACD684D5AB-D5B0D5A1D5B5D5A5D680D5ABD5B6-D584D5A1D5AFD680D5B8D5B6%2F624994)։ 

Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո՝ հայտնի է. Ադրբեջանն այդպես էլ չվերադարձրեց հայ ռազմագերիներին, խոշտանգեց նրանց ու շատերին սպանեց, նոր լայնածավալ հարձակումներ գործեց Հայաստանի դեմ, ռմբակոծեց մեր քաղաքներն ու գյուղերը, կատարեց այլանդակ ռազմական հանցագործություններ ու տասնյակ քառակուսի կիլոմետրեր բռնազավթեց Հայաստանի Հանրապետության տարածքից։ 

Ի՞նչ արեց «հայերի կողքին կանգնած» Ֆրանսիան։ Ընդամենը ադրբեջանական ագրեսիան դատապարտող մի քանի անատամ  հայտարարություն։ Իսկ Հայաստանը Ֆրանսիայից դարձյալ չստացավ ռազմական որևէ օժանդակություն։

3. Մի քանի օր առաջ էլ՝ 2022 թ. հոկտեմբերի 13-ին Մակրոնը կրկին շեփորահարեց. «Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք... մենք նրանց չենք լքել։ Հայաստանի ժողովրդի հետ մենք միշտ ենք եղել...» (https://www.hetq.am/hy/article/149246)։

Թե ի՞նչ կարող է տեղի ունենալ նրա այս վերջին հայտարարությունից հետո՝ ավելի լավ է չգուշակենք։

Մակրոնի դատարկ հայտարարություններն ու Հայաստան ժամանող ԵՄ անպիտան դիտորդական առաքելությունը չեն կարող զսպել ադրբեջանաթուրքական ագրեսիան։ 

Մակրոնին կարելի կլիներ վստահել միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ֆրանսիայից զենք ու զինամթերք ստանար, այն էլ՝ մեծ քանակությամբ։ Ադրբեջանի սպասվող ագրեսիան հետ մղելու համար մեզ դա՛ է անհրաժեշտ։ Նրան կարելի էր վստահել, եթե Ֆրանսիան Ադրբեջանի դեմ կիրառեր տնտեսական պատժամիջոցներ, որոնք ևս ընդունակ են որոշակի ազդեցություն ունենալ։ Բայց նմանատիպ մտադրություններ Մակրոնը չունի։ Էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՀայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել
Ամենադիտված