«Եթե չեք ծրագրում նոր ագրեսիա, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում ՀՀ-ում սպասվող միջազգային ներկայությունից»
Բլոգոսֆերա
Ադրբեջանական լրատվամիջոցները լի են «փորձագիտական» քննարկումներով՝ ընդդեմ ԵՄ-ի և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան ժամանելու։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ արտակարգ լիազորություններով դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե դուք չեք օկուպացրել հայկական տարածքները և չեք ծրագրում նոր ագրեսիա, ապա ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման առաքելություն է գործուղում Հայաստան։ Եվրամիությունը (ԵՄ) նույնպես Հայաստանի առաջարկով դիտորդական առաքելություն կտեղակայի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)