Պատերազմից առաջ նվաստացնում էին ՀԱՊԿ-ին, հիմա արգելում են ռուս պատգամավորի մուտքը ՀՀ. Բենիամին Մաթևոսյան
Բլոգոսֆերա
Ոչ, բավարար չէ Կոնստանտին Զատուլինին միայն պերսոնա նոն գրատա հայտարարելը, որպեսզի դժոխքն ամբողջական լինի, Իգոր Կորոտչենկոյին պետք է հայկական պետական պարգև շնորհել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Ուշադրություն դարձրեք նաև, որ սրան զուգահեռ ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանություններից ոչ մի արձագանք չստացավ (թեև դա տրամաբանական է)....
44-օրյա պատերազմից առաջ նրանք նվաստացնում էին ռուսական ՀԱՊԿ-ին, ձերբակալելով կազմակերպության գլխավոր քարտուղարին, իսկ հիմա իրենք արգելում են ռուս պատգամավորի մուտքը Հայաստան...
Մենք շատ մեծ պատմական ողբերգության շեմին ենք...»,- գրել է Մաթևոսյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)