Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ. Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ։
Դեռեւս 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է մի հայտարարություն-կապիտուլյացիա, որի 9-րդ կետը նախատեսում է ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությամբ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի հաստատում Հայաստանի տարածքով։
Սա ի՞նչ է, միջանցք չէ՞։
Անունն ի՞նչ ուզում եք դրեք, բայց այն միջանցք է, քանի որ վերահսկվելու է այլ պետության կողմից։
Այսքանից հետո ի՞նչն է Զատուլինը սխալ ասել, որ Նիկոլը միջանցքին համաձայնվել է։
Շատ էլ ճիշտ է ասել:
Սա էլ փաստը։
Կարդացեք, կապիտուլյանտներ»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում