Ֆարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են 766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայում Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից Binance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասին Համաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյա Սահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան 

Բոլոր ձեռքբերումները իրականացվել են իմ և կնոջս օրինական եկամուտներով․ Արսեն Թորոսյան

Բլոգոսֆերա

Հայկական հետաքննական լրագրության պերճանքն ու թշվառությունը: Նման վերտառությամբ գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Երեկ, «Հետք» ինտերնետային թերթում մի հրապարակում է տեղադրվել իմ և ինձ հետ այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց մասին՝ այնպիսի ոճով ու տրամաբանությամբ, որ կարծես թե ես շատ վաղուց մի «հանցավոր սինդիկատ» եմ ղեկավարում։

Այդ հրապարակման մեջ առկա ինձ վերաբերող տեղեկատվության զգալի մասը առկա է իմ և կնոջս հայտարարագրերի մեջ, մյուս մասը կհրապարակվի 2022թ. հայտարարագրերում օրենքով սահմանված ժամկետում։ Այդ տեղեկատվության մեջ չկա որևէ սենսացիա և հաշվի առնելով, որ 2018 թվականից ես համարվում եմ հայտարարագիր ներկայացնող անձ, մեր հայտարարագրերի մեջ մեր իսկ կողմից ներկայացված տեղեկատվությունը բազմիցս հրապարակվել է մամուլում, այդ թվում վերջին անգամ մի քանի ամիս առաջ: Ինձ համար տարօրինակ է դա կրկին անգամ հենց այս օրերին, որպես «բացահայտում» ներկայացնելը։ Իրականում շատ հասկանալի է, թե ինչու է դա արվում հենց հիմա՝ ՔՊ կուսակցության համաժողովին ընդառաջ։

Լրագրողական ցածրորակ աշխատանքի մասին է վկայում օրինակ, երբ որպես ահասարսուռ «բացահայտում» է ներկայացվում հորս կողմից ինչ-որ չաշխատող ՍՊԸ մասնաբաժնի սեփականատեր լինելը հեռավոր 1996 թվականում, երբ ես 14 տարեկան դպրոցական եմ եղել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ ինքս չեմ իմացել դրա մասին և դա ինձ համար իրոք «բացահայտում» էր։ Կամ, երբ ինձ ներկայացնում են, որպես զբոսաշրջային բիզնես գործունեություն իրականացնող անձ՝ ավելի քան 10 տարի առաջ բացված ու երբեք չաշխատած մեկ այլ ընկերությունում մասնաբաժին ունենալու և դրանից հրաժարվելու համատեքստում։ Հիրավի սենսացիոն բացահայտումներ են։

Շատ հետաքրքիր է նաև թե ինչ թել է թելում «հետաքննական», իսկ իրականում վաղուց արդեն քաղաքական հարցեր լուծող լրագրությունը, երբ մանրամասն ներկայացնում է, թե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխկապակցված կամ գույքի առքուվաճառքի գործարքներ կնքած անձինք ժամանակին ինչով են զբաղվել, ինչ գույք են ունեցել կամ ինչ պաշտոններ են զբաղեցրել, կարծես պետք է նախապես ինքնակենսագրականներ պահանջենք մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելուց առաջ։

Այնուամենայնիվ մի քանի հանգամանքի անդրադառնամ առանձին։

Հայտարարագրերիս մեջ նշված է, որ մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցրել եմ ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը, իսկ կնոջս հայտարարագրերի մեջ նշված է, որ այդ պահից սկսած նա է զբաղեցրել այդ ՍՊԸ տնօրենի պաշտոնը։ 2022 թվականին կինս ձեռք է բերել այդ ՍՊԸ 10% մասնաբաժինը, ինչն օրենքով արգելված չէ, հետևաբար դա կրկին, որպես «բացահայտում» ներկայացնելը տարօրինակ է։ Քանի որ գործարքը տեղի է ունեցել 2022 թվականին, ապա դրա մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի 2022 թվականի նրա հայտարարագրում մինչև 2023 թվականի մայիսի 31-ը։

Տարօրինակ անդրադարձ է արվել իմ և կնոջս կողմից գույքի ձեռքբերումներին՝ կրկին տողատակում ունենալով, որ կա՛մ գույք ձեռք բերելը ապօրինի կամ պախարակելի մի բան է կա՛մ էլ դա իրականացվել է ապօրինի ֆինանսական միջոցներով։ Բոլոր ձեռքբերումները իրականացվել են իմ և կնոջս օրինական եկամուտներով, որոնք հայտարարագրված են և հետևաբար անհասկանալի է դրանք այդպիսի լույսի ներքո ներկայացնելը։

ՀՀ օրենսդրության համաձայն հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելք չկա և ըստ էության չի էլ կարող լինել, հետևաբար հորս կողմից ՍՊԸ մասնաբաժնի սեփականատեր լինելը օրենքով արգելված չէ։ Օրենքով կարգավորվում են միայն շահերի բախման դեպքերը, ինչը տվյալ իրավիճակում կիրառելի չէ և հետևաբար անհասկանալի է ձեռնարկատիրական գործունեության այս դեպքին նման անդրադարձ անելը։

Հրապարակման վերաբերյալ այլ մեկնաբանությունները համարում եմ ավելորդ։

Հ.Գ. հուսամ կգա այն օրը, երբ բաց աղբյուրներից վերցված և որևէ կերպ չթաքցված տեղեկատվությունն ու փաստերը հրապարակելը և դրանք որպես բացահայտում ներկայացնելը, իրար հետ չկապված անձանց և երևույթները մակերեսային դատողություններով իրար հետ կապելը, կդադարի համարվել «հետաքննական» լրագրություն»,-նշել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԼավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված