Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է. Դանիելյան
Բլոգոսֆերա
Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է, որևէ մեկն իրավասու չէ նախապես այն լուծված կամ փակված համարել, անկախ նրանից՝ «առանձնահատկություններ» տեսնում է, թե՝ ոչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
««Հայերի պացիֆիզմը 20-րդ դարի սկզբներին ողջ ժողովրդի համար դարձավ մեծ դժբախտության հիմք», - ԱՄՆ նախագահ Ռուզվելտ:
Այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանում», եթե այն, այնուամենայնիվ, իրողություն դառնա, ինչը գուցե պացիֆիզմի հետ արդեն առնչություն էլ չունի, միանգամայն խաղաղ ճանապարհով անխուսափելիորեն կարձանագրվի Աջարիայի վատագույն տարբերակը: Սա արդեն, ցավոք, սոսկ ժամանակի խնդիր է լինլու: Տա Աստված՝ սխալվեմ ...
Իսկ Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է, որևէ մեկն իրավասու չէ նախապես այն լուծված կամ փակված համարել, անկախ նրանից՝ «առանձնահատկություններ» տեսնում է, թե՝ ոչ: Մենք կարող ենք երաշխավորել Արցախի ժողովրդի կողմից իր իրավունքի բնականոն իրացումը, կամ վատագույն դեպքում խույս տալ այդ առաքելությունից, բայց չենք կարող ալյոց փոխարեն որոշում կայացնել, չունենք սուբյեկտայնություն ...»,- գրել է Դանիելյանը։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում