Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Մարուքյան
Բլոգոսֆերա
Ադրբեջանը փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ. այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանը, որը ագրեսիա է գործել, գլխատել ու գնդակահարել խաղաղ բնակիչներին, սպանել ու հազարավոր մարդկանց էթնիկ զտումների ենթարկել, այժմ փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ։
Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները»,- գրել է Մարուքյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)