Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից, եթե բանը հասնում է դրան, ապա եղբայրական են Թուրքիան և Ադրբեջանը. Մնացականյանը՝ Զախարովային
ԲլոգոսֆերաԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մեկնաբանություններին։
«Վերջերս Զախարովայի երկար մեկնաբանությանը դավադրության մասին՝ եղբայրական Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները խաթարելու նպատակով, բացակայում է մեկ պարզ նախադասություն, փաստի մեկ պարզ հավաստում. Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից: Եթե բանը հասնում է դրան, ապա եղբայրական են Թուրքիան և Ադրբեջանը», - գրել է Մնացականյանը։