«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ» Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը 

Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա. կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «Կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը» վերտառությամբ հոդված, որում անդրադարձել է Արցախի ճակատագրի վերաբերյալ ՌԴ նախագահի վերջին հայտարարությանն ու, ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակին:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։ Հակառակը, պետք է առավելագույնս սառնասիրտ հասկանալ նոր իրողությունը.

1.     Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։

2.     Նիկոլը ամեն ինչ շատ լավ պատկերացնում է, ու եթերից չէ, որ իմանում է ծայրահեղ ռիսկերի մասին։ Իշխանության 95 տոկոսը իրավիճակը չի պատկերացնում, բայց դա չի փոխելու պատմության ընթացքը՝ թե ինչ կարող է լինել պետության հետ, ու նաև՝ իրենց։ Նիկոլը երբեք նրանց ճիշտը չի ասի։

3.     Ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի հասկանում իրավիճակը։ Դա նորմալ է. ուկրաինացի ժողովուրդն էլ մինչև փետրվարի 23-ը չէր հասկանում, ավելին՝ չէր լսում բաց տեքստերով ասվածը։  Սովորաբար ժողովուրդները չեն հասկանում իրավիճակը մինչև փաստը չկատարվի։ Դա հետո 10 միլիոնից ավել մարդ կարտագաղթի, կքանդվեն հազարավոր բնակավայրեր, շքեղ քաղաքները, ընտանիքները, ճակատագրերը։

4.     Ակտիվ ընդդիմադիրների մի զգալի մասը նույնպես չի հասկանում իրավիճակի ողջ խորությունը։ Ու հենց այդ պատճառով է, որ կամ արտասանում են «դեմ ենք  վաշինգտոնյան պայմանագրին, կողմ՝ ռուսականին», շուտասելուկը, կամ՝ «ոչ մի ճանապարհ չպետք է տալ» և այլն։ Խաղաղության պայմանագիրը պոնչիկանոցի պոնչիկ չէ, որ «ընտրես ջեմովը, մերժես՝ կրեմովը»։ Ավելի լուրջ է պետք լինել։

Ժամացույցը միացված է

Ամենավտանգավոր խնդիրը այսօրվա իշխանության կառուցվածքն է։ ՄԵԿ հոգին ունի հնարավորություն՝ որոշելու ողջ պետության, միլիոնավոր մարդկանց և գալիք սերունդների ճակատագիրը։ Սրանի´ց է պետք վախենալ, և ոչ թե՝ հնարավոր պայմանագրից։ Սա ավելի վտանգավոր է, քան թուրքական սպառնալիքը, հատկապես որ որևէ մեկը չունի պատկերացում, թե ինչ է ծրագրում նա իրականում։

Ըստ այդմ, ՄԵԿ հոգին կարող է ստորագրել «վաշինգտոնյան տարբերակը», կարող է ստորագրել ռուսականը, որը ոչ ոք չգիտի, թե ինչ է, կարող է չստորագրել ոչ մեկը։ Առաջին դեպքում մենք ոչ միայն կորցնելու ենք Արցախը, այլև թուրքական ներխուժումը Հայաստան ամիսների խնդիր է լինելու։ Բոլորին «ֆռցնելու» և ոչինչ չստորագրելու դեպքում մենք մնում ենք օդում կախված պետություն, որը ոչ միայն չի ստանալու որևէ միջազգային աջակցություն, այլև ընկալվելու է որպես պատերազմ հրահրող, ապակառուցողական կողմ։ Չարյաց փոքրագույնը, թերևս, ռուսական տարբերակի շուրջ գրագետ բանակցելն է և իրական հողի վրա իրական երաշխիքներ պահանջելը։

Բայց եթե այդ մեկ հոգին իր մեջ արդեն կայացրած որոշում ունի, ապա կարող է վիժեցնել մյուս բոլոր պոզիտիվ հնարավորությունները։ Մենք արդեն իսկ թույլ ենք տվել, որ ՄԵԿ հոգին հարյուր անգամ հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է 2007-ից, ինչը սեփական անձը փրկելու համար նախատեսված ծայրահեղ սուտ է, և այդ ստով ահռելի վնաս է հասցվել պետությանը։ Թույլ ենք տվել, որ պրահաներում ու բրյուսելներում ընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է. սա մեծապես դժվարացրել է թե´ Սոչիի, թե´ հետագա բանակցությունների մեր դիրքերը. Ալիևն ամեն անգամ ցիտելու է ՄԵԿ հոգուն։

ՄԵԿ հոգու այլընտրանքը

Իրավիճակը կլիներ նվազ վտանգավոր և ավելի կանխատեսելի, եթե ձևավորված լիներ ՄԵԿ հոգու այլընտրանքը։ Եթե հնարավոր լիներ հասարակությանը և միջնորդներին ներկայացնել, թե որն է ՄԵՐ՝ մյուսներիս տեսակետը, մեր դիրքորոշումը։ Եթե իշխանության լինենք ՄԵՆՔ, ո՞ր հարցը ինչպես ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք բանակցելու, ինչպե՞ս ենք պատկերացնում խաղաղության հաստատումը և Հարավային Կովկասի ճարտարապետությունը՝ ընդհանրապես։ Սա´ է, որ այս պահին չունենք, սրա պատճառով է, որ Նիկոլը իշխանության է, սրա պատճառով է, որ հասարակությունը չի հասկանում, թե ո´ր տաբերակը ուր է տանում, և ինչ պետք է անել՝ Ուկրաինայի ու Դամասկոսի չվերածվելու համար։

Չկա միասնական տեսակետ, չկա միասնական բովանդակություն, չկա միասնական տեսլական. նման պայմաններում ուզում եք ժողովրդական համախմբու՞մ։ Ինչի՞ շուրջ, եթե մարդիկ չեն  հասկանում, թե ի´նչ եք ասում։ Նույնիսկ նույն խմբակցության պատգամավորները նույն առանցքային հարցի վերաբերյալ լրիվ տարբեր բաներ են ասում։ Սա լուրջ չէ։

Լրջությունը գործ է, որը պետք է արվի

1.     Օրվա հրամայական է ընդդիմադիր նոր ձևաչափի ստեղծումը։

2.     Օրվա հրամայական է տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումը։ Այս երկու կետերը կտրուկ կլրջացնեն ՄԵԿ հոգու այլընտրանքի գաղափարը, դրան կհաղորդեն երևացող ուրվագծեր։

3.     Չխեղդվելու համար վաշիգտոնյան և ռուսական տարբերակների միջև և խուսափելու համար աղետից՝ մեզ պետք է ունենալ խաղաղության պայմանագրի, դելիմիտացիայի, Արցախի ճակատագրի, կոմունիկացիաների բացման, անվտանգության երաշխիքների՝ մեր կողմից մշակված սկզբունքները, բայց ոչ թե անցյալ կյանքի, այլ՝ այսօրվա իրականությունը հաշվի առնող։ Լինենք լուրջ, և մեզ լուրջ կվերաբերվեն։ Դատարկախոսների կաստաները այլևս չպետք է անելիք ունենան։

4.     Ամենահրատապը, հարցերի հարցը մնում է՝ ՄԵԿ հոգուն չլիազորել 3 մլն հայության և ողջ պետության ճակատագիրը միակամ որոշելու, խափանել այդ մեխանիզմը։ Սա կարևոր է նաև հենց ի´ր համար, եթե նույնիսկ նա այս պահին չի հասկանում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ամենադիտված