«Այս 3 փաստաթուղթը բավական է, որպեսզի Ռուստամ Բադասյանի հայրը հակաօրինական արարք թույլ տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվի»
Բլոգոսֆերա«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս 3 փաստաթուղթը բավական է, որպեսզի Ռուստամ Բադասյանի հայրը հակաօրինական արարք թույլ տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվի։
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Վարդան Բադասյանը իրա տան հասցեով` Արաբկիր 23փ. 28 տուն, ստեղծում է մասնավոր պահնորդական ֆիրմա` «Գարդիան գրուպ» ՍՊԸ-ն, նպաստում նրա լիցենզիայի ստացմանը 22.06.2016թ` լինելով այդ պահին գործող պաշտոնյա (նա ոստիկանությունից ազատվել է 07.28.2017)։
P.S. Տեղեկացնենք, որ զարմանալիորեն Ռուստամ Բադասյանի հայտարարագրում հոր մասին, որպես փոխկապակցված անձի, ընդհանրապես հիշատակում չկա, թեև ինչպես տեսնում եք, գրանցված են նույն հասցեում»: