Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակ Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր Դիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարության Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան 84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը 

«Հայաստան» խմբակցության «նոյեմբերյան թեզեր»-ում առհասարակ բացակայում են «պաշտպանություն», «պաշտպան» կամ «պաշտպանել» բառերը. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«ՆՈՐԻՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԵՐԻ» ՄԱՍԻՆ
 
Ս.թ. նոյեմբերի 5-ին կայացած հանրահավաքին պաշտոնական ընդդիմության «ռադիկալ թևի»՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած փաշինյանական թեզերին անդրադարձել եմ իմ նախորդ գրառման մեջ (տե՛ս այստեղ)։
 
Իսկ այժմ՝ ամենակարևորի մասին։
Ինչու՞ հայ զանգվածները չեն միանում ընդդիմությանը, թեպետև Հայաստանի իրավիճակն օրհասական է և Փաշինյանն էլ վաղուց ի վեր ապացուցել է իր անհայրենասիրությունն ու անվտանգության հարցերում, մեղմ ասած, կատարյալ անձեռնհասությունը։ Ինչու՞ են ընդդիմության հանրահավաքները անհիշարժան և անարդյունք (եթե, իհարկե, արդյունք չհամարենք այն, որ դրանց ավանդական և հերթական տապալումներն ամեն անգամ նոր ու թարմ շունչ են հաղորդում Փաշինյանին՝ թուրքերին կատարվող կործանարար զիջումների իր քաղաքականությունն առաջ մղելու համար)։
Շրջանցելով մի շարք հանրահայտ պատճառները (օրինակ, հին առաջնորդներից ու նրանց կադրերից մարդկանց խոր հիասթափությունը), քննարկենք ուրիշ, ըստ իս, շատ ավելի ծանրակշիռ խնդիր։ Բանն այն է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից ի վեր պաշտոնական ընդդիմությունը զլացել է ներկայացնել Հայաստանի պաշտպանական հայեցակարգի և ռազմական քաղաքականության իր ծրագիրը։ Բայց չէ՞ որ այսօր Հայաստանի ժողովրդին հուզող գլխավոր հարցը երկրի անվտանգությունն է, առաջին հերթին՝ ռազմական անվտանգությունը։
Պաշտոնական ընդդիմության «ռադիկալ թևը»՝ «Հայաստան» խմբակցությունը, նոյեմբերի 5-ի հանրահավաքում ներկայացրեց 8 ծրագրային «թեզ», որոնցից որևէ մեկը չի պատասխանում այն հարցին, թե իշխանության գալու դեպքում այդ քաղաքական ուժն ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի պաշտպանության գործի կազմակերպումն ու բանակի վերակառուցումը (տե՛ս այստեղ)։
«Հայաստան» խմբակցության «նոյեմբերյան թեզեր»-ում առհասարակ բացակայում են «պաշտպանություն», «պաշտպան» կամ «պաշտպանել» բառերը։ Չկա «անվտանգություն» բառը։ Չկան «պահեստազոր» և «աշխարհազոր» բառերը։ Չկա «ազգ-բանակ» առանցքային եզրույթն ու հասկացությունը։ Քննադատության ու հիշատակման չեն արժանացած Փաշինյանի կառավարության՝ հայկական բանակը կազմալուծելու և այն փոքրաթիվ «պրոֆեսիոնալ բանակով» (իմա՝ առավելագույնը 10-15-հազարանոց թեթևազեն ուժերով) փոխարինելու վտանգավոր մտադրությունն ու ծրագրերը, որ մտածել է տալիս, թե խորհրդարանական ընդդիմությունը դրանց առնվազն դեմ չէ։ Բանակ բառը նշվում է ընդամենը մեկ անգամ, երբ հպանցիկ նշվում է, թե պետք է «վերականգնենք բանակը»՝ առանց պարզաբանելու, թե ռազմական քաղաքականության ո՞ր և ինչպիսի՞ հայեցակարգի հիման վրա։
Փոխարենը 8 անգամ գործածված «բանակցել», «բանակցող» և «բանակցային» բառերով շեշտվում են ընդդիմության՝ Հայաստանի անվտանգությունը միջազգային երաշխիքների հիման վրա կառուցելու մտադրությունները։ Եվ սա այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում միջազգային երաշխիքների անարժանահավատությունն արդեն իսկ լիուլի ցուցադրվել է, իսկ Ալիևը թքած ունի Հայաստանի հետ լրջորեն բանակցելու վրա։ Արտաքին միջամտություններին ապավինելու և հայ ժողովրդի սեփական ներուժին չվստահելու ընդդիմության այս մոտեցումները մեծապես նմանվում են փաշինյանական խունտայի վարած ներկա քաղաքական ուղեգծին։
Այս ամենից պետք է եզրակացնել, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է «ազգ-բանակ» հայեցակարգին։ Այնինչ միմիայն ազգ-բանակն է ի վիճակի լինելու ապահովել Հայաստանի անվտանգությունն ի դեմս ադրբեջանական շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև իր բարձրագույն դիմադրողականությամբ վաստակելու իրական դաշնակիցներ՝ թուրքական վտանգը չեզոքացնելու համար։
Հիշեցնեմ, որ «ազգ-բանակ» հայեցակարգը նշանակում է ՄԵԾԱՔԱՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ + ԳԼԽՈՎԻՆ ԶԻՆՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ (պահեստազորի և աշխարհազորի տեսքով)։
Սրան այլընտրանք չկա. եթե այս ուղին չընտրեցինք, ապա ինքներս մեզ դնելու ենք նորանոր տարածքային կորուստների, հայաթափումների ու կոտորածների առջև։ Պատերազմը չի ավարտվել։ Հայաստանը պետք է պատրաստ լինի լայնածավալ պատերազմի ու հե՛նց դա էլ այդ պատերազմը կանխելու միակ ձևն է։
Հետևաբար, կրկնեմ.
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՈՒՐԻՇ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՎ ՈՒՐԻՇ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
 
Հ.գ. Այս հարցերի մասին ավելի մանրամասն խոսել եմ, մասնավորապես, հետևյալ նյութերում՝
1. «Հայաստանին փրկելու է ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, այլ մեծաթիվ մարտունակ բանակն ու գլխովին զինված ժողովուրդը»
2. "НАС СПАСУТ ЛИШЬ БОЕСПОСОБНАЯ АРМЯНСКАЯ АРМИЯ И ПОГОЛОВНО ВООРУЖЕННЫЙ НАРОД"
3. Ընդդիմության կրավորականություն այս հարցերում նշել եմ բազմիցս, օրինակ, այստեղ՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02JJ2h1j8E3DSKkqegVu3mCPpwAazrXzUcyLRgXo3rtdyxXMxDL85HSGJ7tjVvq2fcl&id=100015837611475»:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկելԹուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել էՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԻսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակԵս աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է
Ամենադիտված