Իտալիայում գետնի տակից հանվել են հռոմեական դարաշրջանի տասնյակ բրոնզե արձաններ
Լուսանկարներ
Իտալիայում հնէագետները հայտնաբերել են ավելի քան 20 բրոնզե արձան, որոնք թվագրվում են Հին Հռոմի դարաշրջանին: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Արձանները հայտնաբերվել են Սան Կաչիանո դե Բագնիում՝ Սիենա նահանգի բլրի գագաթին գտնվող քաղաքում, Հռոմից մոտ 160 կիլոմետր հյուսիս, որտեղ հնէագետները 2019 թվականից ուսումնասիրում են հնագույն բաղնիքի կավով պատված ավերակները: Իտալիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Մասիմո Օսաննայի խոսքով՝ սա Միջերկրական ծովի պատմության ամենաթանկ գտածոներից մեկն է։
Պեղումների ղեկավար Յակոպո Տաբոլլին ասել է, որ այս արձանների մեջ, որոնք ստեղծվել են մ.թ.ա. 2-րդ և մ.թ. 1-ին դարերում, կան հնագույն աստվածներ, այդ թվում՝ Ապոլոնը և Հիգիան։ Ամենայն հավանականությամբ, նրանք կանգնեցվել են սրբավայրում, մինչև 1-ին դարում ինչ-որ ծիսակատարության ժամանակ ընկղմվել են ջերմային աղբյուրի մեջ։ «Դու ջրին ինչ-որ բան ես տալիս և հույս ունես, որ ջուրը քեզ ինչ-որ բան կվերադարձնի», - բացատրում է գիտնականը հին մարդկանց տրամաբանությունը:
Արձաններից շատերը ստեղծվել են մ.թ.ա. 2-րդ դարում, երբ Տոսկանայում ապրում էին հռոմեացված էտրուսկները, իսկ Սան Կասչիանո դե Բագնիի սրբավայրը բազմամշակութային էր։ Մշակույթների միաձուլման հետքերը կարելի է նկատել նաև արձանների արտաքին տեսքով։ Բացի այդ, պեղումների ընթացքում հայտնաբերվել են հազարավոր ոսկի, արծաթ և պղնձե մետաղադրամներ։
Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո բոլոր գտածոները կցուցադրվեն հատուկ թանգարանում, որը նախատեսվում է կառուցել քաղաքի տարածքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)