Հանրապետության 221 գազալցակայանում դիտարկվել է 1678 տրանսպորտային միջոց. ՔՏՀԱ տեսչական մարմին
ՀայաստանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզի գազալցակայաններում։ Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 6 մարզի 48 գազալցակայանում, որի արդյունքում դիտարկվել է 158 տրանսպորտային միջոց։
Արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 13 վարչական արձանագրություն։
Հոկտեմբերի 26-ից մեկնարկած խստացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մայրաքաղաքի և մարզերի 221 գազալցակայանում դիտարկել է 1678 տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 275 դեպք։