Իտալիայում տղան ինքնասպան է եղել՝ պարզելով, որ իր «հարսնացուն» 64-ամյա տղամարդ է. ավելի ուշ վերջինս նույնպես ինքնասպան է եղել
ԱյլԻտալիայում Դանիել Ֆորլե անունով երիտասարդն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ պարզել է, որ համացանցում ծանոթացել է տղամարդու հետ, ով ներկայացել էր որպես կին: Այս մասին հայտնում է news.italy24-ը։
Նա 24 տարեկան էր և ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ պարզել, որ իր «հարսնացուն» Ռոբերտո Զակարիա անունով 64-ամյա տղամարդ է: Ավելի ուշ վերջինս նույնպես ինքնասպան է եղել, երբ իր պահվածքի մասին հայտնի է դարձել հանրությանը։
Դանիելը համացանցում ծանոթացել է 20-ամյա աղջկա հետ և հավանել նրան։ Քննիչները հայտնել են, որ Դանիելն ու Իրենը փոխանակվել են ավելի քան 8000 հաղորդագրությունով։ Նրանք ծրագրել էին միասին ընտանիք կազմել։
Ավելի ուշ երիտասարդը սկսել է կասկածել, երբ հասկացել է, որ Իրենի լուսանկարները համընկնում են Ռիմա անունով մոդելի լուսանկարներին։ Այն բանից հետո, երբ նա ուղղակիորեն հարցրել է աղջկան տարօրինակ զուգադիպության մասին, նրանց հարաբերություններն ավարտվել են։ Սեպտեմբերին նա ինքնասպանություն է գործել և նամակ թողել իր ընտանիքին։
Ռոբերտոն ենթարկվել է քրեական տույժի՝ 825 եվրո տուգանքի տեսքով։ Տղայի մահվան հետ կապված մեղադրանքը քննիչները հանել են, քանի որ երիտասարդի մահվան և տղամարդու վարքագծի միջև պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել:
24-ամյա տղայի ընտանիքը որոշել է կանգ չառնել և վիճարկել որոշումը։ Նրանք նաև դիմել են հեռուստատեսությանը` խնդրանքով պատմել դեպքի մասին և ցույց տալ խաբեբային:
Ռոբերտոյին ցուցադրել են իտալական հեռուստաալիքի եթերում։ Պարզվել է, որ նա ապրում է տարեց մոր հետ։ «Դա կատակ էր, եթե նա գլխի հետ կապված խնդիրներ ուներ, ես մեղավոր չեմ»,- մեկնաբանել է նա։ Ավելի ուշ մայրն առավոտյան տղամարդուն մահացած է գտել իր սենյակում։