Քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը
ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը։
Հայկական կողմը ներկայացրել է համակարգի ներդրման մեխանիզմները, ընդգծել, որ այն իրագործվելու է մի շարք բարեփոխումներին զուգահեռ։ Ներկայացվել են նաև ապահովագրական ֆոնդի վերաբերյալ մանրամասներ։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները գոհունակությամբ ընդգծել են, որ ապահովագրական համակարգի անցմանը զուգահեռ բարեփոխվելու են նաև ԱԱՊ օղակը և ծառայությունների որակը, կարևորվել են նաև իրազեկման աշխատանքները։
Համաշխարհային բանկի առաքելության հետ հանդիպումները նույն թեմայով կշարունակվեն նաև առաջիկա օրերին։