Տարեց ուսուցիչը սպանել է կնոջը աշակերտուհու հետ հարաբերությունների համար
ԱշխարհԱվստրալիայում 74-ամյա տեղի բնակիչը դատապարտվել է՝ հանուն դպրոցականի հետ հարաբերությունների կնոջը սպանելու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Դեպքը տեղի է ունեցել 1982 թվականի հունվարին։ Տղամարդը սպանել է կնոջը, որպեսզի անարգել հարաբերություններ ունենա իր ավագ դպրոցի աշակերտներից մեկի հետ. ավստրալացին դպրոցում ուսուցիչ է աշխատել։ Կնոջ դին այդպես էլ չի հայտնաբերվել։
Օգոստոսի վերջին թոշակառուն մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ, թեև նա վստահեցրել է, որ կինն ինքն է դուրս եկել տնից, լքել երեխաներին ու փախել։
Թոշակառուն չի համաձայնել դատարանի որոշման հետ և վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ ընդգծելով, որ գործի քննությունը դեռ չի ավարտվել։