Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները գողացել են 4 մարդատար մեքենա, 3 բեռնատար, 6 հազար ոչխար. Արման Թաթոյան
ԻրավունքՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սեպտեմբերի 13-ի հարձակումների ընթացքում միայն Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները հափշտակել են մեր քաղաքացիներին պատկանող 4 մարդատար նիվա մակնիշի և 3 բեռնատար ավտոմեքենաներ։ Հափշտակել են նաև մինչև 6 հազարի հասնող ոչխարներ, միայն մեկ քաղաքացուց 1300 հատ ոչխար են տարել.
«Այսինքն՝ նրանք ոչ միայն իրենց ներկայությամբ են խնդիրներ առաջացնում, այլև ակտիվ գործողություններով դա անում»,-ասաց նա։