Կապան համայնքում Ադրբեջանը 2700 հեկտար տարածք է օկուպացրել. Արման Թաթոյան
Հասարակություն
Կապան համայնքում 2700 հեկտար օկուպացված տարածք ունենք, որից 170-ը անտառային հողեր են, 130-ը՝ համայնքային, իսկ 2400-ը՝ հատուկ պահպանման հողեր։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
ՀՀ նախկին ՄԻՊ-ը հայտարարեց, որ ադրբեջանցիների սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ գյուղերում մարդկանց մեծ վնասներ են հասցվել, քաղաքացիական կյանքը դադարել է:
Թաթոյանի փոխանցմամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիները քանակն այս գյուղերում կրճատվել է, խմելու ջուրը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ հասարակական տրանսպորտ չի գործում:
Նա նաև հայտնեց, որ Ճակատենում ադրբեջանական ԶՈՒ-ն մայիս-հունիս ամիսներին նոր դիրք է տեղակայել, որտեղից վերահսկում է գյուղի արոտավայրերը, հանգստյան գոտիները.
«Այս դիրքը չափազանց վտանագավոր է, այն իշխող դիրք է նաև գյուղի նկատմամբ, և մարդիկ այլևս առանց տագնապի չեն կարողանում օգտագործել այդ հողատարածքները»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)