Ներքին Գետաշենում կառուցվում է գազատար ցանց
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայքի Ներքին Գետաշեն բնակավայրի շուրջ 100 տնտեսություն օրերս կանցնեն բնական գազի օգտագործմանը:
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, գազատարը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրով նախատեսված էր գազաֆիկացնել Վերին Դուրան եւ Ներքին Դուրան թաղամասերը: 2022 թվականի նոյեմբերի 9-ի դրությկամբ աշխատանքներն ամբողջովին կատարված են, եւ շուտով կապույտ վառելիքը կմատակարարվի բնակարաններ:
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 61 հազար 390 դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Գազատարի ընդհանուր երկարությունը կազմում է 1011 գծամետր։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Էրգիր» ԲԲԸ-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)