Փերիս Հիլթոնը թողարկել է 2000-ականների ոճով թավշյա կոստյումների հավաքածու
Լուսանկարներ41-ամյա ամերիկացի երգչուհի և դերասանուհի Փերիս Հիլթոնը թողարկել է Y2K թավշյա կոստյումների հավաքածու՝ փայլուն քարերով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Երգչուհին ներկայացրել է թավշյա հանդերձանքների շարք Y2K ապրանքանիշի սեփական շարքը թողարկելուց ութ ամիս անց:
«2000-ականների սկզբից ես բառացիորեն ապրում եմ դրանցում։ Ավելի հարմար բան չկա։ Հետևաբար, այս ամբողջ ընթացքում ես երազում էի ստեղծել իմ սեփական հավաքածուն։ Իրերը պատրաստված են ամենանուրբ թավիշից՝ ամենագեղեցիկ գույներով», - ասել է Հիլթոնը:
Հավաքածուն ներառում է վարդագույն երանգների տարբեր մոդելներ։