Էմիլի Ռատակովսկին երեկույթին ներկայացել է առանց կրծկալի զգեստով
Մոդել, դերասանուհի և դիզայներ Էմիլի Ռատակովսկին երեկույթին ներկայացել է առանց կրծկալի զգեստով։ Նա Instagram-ի իր էջի բաժանորդների հետ կիսվել է իրադարձության նկարներով։
Անցյալ չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Նյու Յորքում Code8 Beauty կոսմետիկ ապրանքանիշի կազմակերպած երեկույթի հյուրն էր 31-ամյա Էմիլի Ռատաժկովսկին։ 31-ամյա մոդելը հանրությանը ներկայացել է սպիտակ զգեստով, որի տակ կրծկալ չի կրել։ Արտաքին տեսքն ամբողջացրել են սև կաշվե կոշիկները և Dior պայուսակը։
Այս տարվա հուլիսին Էմիլի Ռատաժկովսկին բաժանվեց դավաճանության մեջ մեղադրվող ամուսնուց՝ Սեբաստիան Բեհր-ՄաքՔլարդից՝ չորս տարվա ամուսնությունից և որդու ծնունդից հետո։ Շուտով մոդելին կասկածում էին դերասան Բրեդ Փիթի հետ սիրավեպի մեջ, բայց մի քանի օր առաջ նրան նկատեցին մեկ այլ տղամարդու հետ ժամադրության մեջ։ Պարզվեց, որ նա Մանհեթենում հայտնի դիջեյ Օրացիո Ռիսպոն է։