ԱՄՆ-ում Պիթոնի ներսում մի ամբողջ ալիգատոր է հայտնաբերվել
ԺամանցԱՄՆ-ում պիթոնի ներսում մի ամբողջ ալիգատոր են գտել, գրում է LADBible-ը։ Չնայած իր չափին՝ օձը կարողացել է ամբողջությամբ կուլ տալ կոկորդիլոսին։
Հաղորդվում է, որ բիրմայական պիթոնը բռնվել և սպանվել է Ֆլորիդայում՝ տեղի բնակիչների կողմից: Օձին «բացելուց հետո» մարդիկ նրա ներսում մի ամբողջ ալիգատոր են գտել, որը գործնականում անձեռնմխելի է մնացել, քանի որ օձը չի հասցրել մարսել նրան։ Սոցցանցերի որոշ օգտատերեր քննադատել են որսորդների գործողությունները, սակայն տեղական իշխանությունները աջակցել են օձերին բռնելու ծրագիրը։
«Ֆլորիդայում հայտնաբերված բիրմայական պիթոնները պետք է սպանվեն օրենքով, քանի որ նրանց տեսակը վտանգ է ներկայացնում տեղական վայրի բնության համար: Բացի այդ, իրականացվել են պիթոնի նեկրոպսիաներ՝ որոշելու ինվազիվ օձերի ազդեցությունը տեղական էկոհամակարգի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: