Չեմ պատկերացնում՝ Ռուսաստանը պատեհ կհամարի խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. Էդուարդ Աղաջանյան
ՔաղաքականԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ այն տրամադրվածությունը, որը առկա է Ռուսաստանի Դաշնության մոտ, հուշում է, որ ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու հեռանկարի հավանականություն չկա:
«Նմանատիպ սցենարը քիչ հավանական է, կարծում եմ, այնուամենայնիվ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ելույթը՝ նմանատիպ ռիսկի հավանականությունը փոքր-ինչ մեծանում է, բայց չեմ պատկերացնում մի սցենար, երբ ՌԴ-ն պատեհ կամ նպատակահարմար կհամարի դուրս գալու կամ դուրս բերելու իր խաղաղապահ զորախմբին այդ տարածքից: Մենք մեր ռուս գործընկերների հետ, բնականաբար, այս հարցի վերաբերյալ... որևէ նոր զարգացում այս հարցի վերաբերյալ չկա, և այն տրամադրվածությունը, որը առկա է Ռուսաստանի Դաշնության մոտ, մեզ հուշում է, որ նման հեռանկարի հավանականություն չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)