Բայդենը նոյեմբերի 14-ին բանակցություններ կվարի Սի Ցզինպինի հետ
ԱշխարհՍպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բանակցություններ կվարեն նոյեմբերի 14-ին Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առաջնորդները կքննարկեն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցության գծերը պահպանելու և խորացնելու ջանքերը, պատասխանատու մրցակցությունը և համատեղ աշխատանքը այն ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են, հատկապես միջազգային հանրության վրա ազդող անդրազգային մարտահրավերների համատեքստում», - ասված է Ժան-Պիեռի հաղորդագրության մեջ
Նրա խոսքով՝ Բայդենն ու Սի Ցզինպինը կքննարկեն նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցերի լայն շրջանակ։