Վուչիչը Մակրոնի հետ քննարկել է Կոսովոյում իրավիճակը
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում։ Այս մասին նա խոսել է TV Pink հեռուստաալիքի եթերում։
«Մենք խոսել ենք Կոսովոյի իրավիճակի, մեր երկկողմ հարաբերությունների մասին։ Հաջորդ տարվա սկզբին մենք ակնկալում ենք Ֆրանսիայի նախագահի այցը մեր երկիր»,- ասել է Վուչիչը։
Նա նաև Մակրոնին ասել է Սերբիայի մտահոգությունների մասին, որ «մի կողմը չի կատարում իր պարտավորությունները»։
«Հանդիպումը շատ լավ էր, ես գոհ եմ»,- հայտարարել է Սերբիայի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն