«Հրապարակ». Որտեղի՞ց է սկսվել Տիգրան Ավինյանի քարոզարշավը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը, ով արդեն քանի ամիս է՝ քարոզարշավ է իրականացնում` որպես քաղաքապետի իշխանական թեկնածու, փոխքաղաքապետի կամ դեֆակտո քաղաքապետի պաշտոնում, իր գործունեությունը սկսել է Օղակաձեւ զբոսայգու սրճարան-կրպակների ապամոնտաժմամբ:
Լավ է, իհարկե, որ այգին ազատվում է շինություններից եւ կամաց վերածվում իրական զբոսայգու, բայց չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ: Հերոսություն կլինեին Օպերան խեղդող, Երեւանի մայթերը գրաված անճոռնի ու անճաշակ շինություններից, առեւտրականներից մայրաքաղաքն ազատելը, «Հին Երեւան» պրոյեկտը, մետրոյի նոր կայարանն ավարտին հասցնելը, տրանսպորտի վիճակը բարելավելը»: