Կոլումբիայում սեանսից հետո 11 երեխա ուշագնաց է եղել
ԱշխարհԿոլումբիայի Աթո քաղաքի գյուղատնտեսական քոլեջում 11 երեխա անգիտակից վիճակում հայտնաբերվել է դպրոցի միջանցքում Ouija տախտակի վրա սեանսից հետո: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ouija տախտակը կամ «խոսող տախտակը» սովորաբար օգտագործվում է սեանսներում մահացածների հետ շփվելու համար: Հոգիների հետ շփվելու համար եզրերին կան տառեր, 0-9 թվերը և պատասխանի «այո» կամ «ոչ» տարբերակները:
Ուսուցիչները շոկի մեջ են եղել, երբ դպրոցի միջանցքում հայտնաբերել են անգիտակից աշակերտների։ 13-17 տարեկան երեխաները շտապ հոսպիտալացվել են։ Ախտանիշներից նրանք նշել են փսխումը և մկանային սպազմը, որոնք, ըստ բժիշկների, հրահրվել են սննդային թունավորմամբ։
Հատոյի քաղաքապետ Խոսե Պաբլո Տոլոզայի խոսքերով, երբ երեխաներին գտել են, նրանք շնչահեղձություն են ունեցել և նրանց բերանից թանձր թուք է հոսել:
Միաժամանակ, բժիշկները նշել են, որ երեխաների մոտ հոգեբանական փոփոխություններ չեն եղել։