Երեկ վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ
Հասարակություն
Երեկ վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը.
«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ թշնամու կրակոցից հայ զինվոր էր վիրավորվել: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)