Հնդկաստանում փղերը խմել են գյուղացիների պատրաստած ալկոհոլային ըմպելիքն ու հարբել (լուսանկարներ)
ԼուսանկարներՀնդկաստանում 20-ից ավելի փղեր գտել են գյուղացիների պատրաստած ալկոհոլային ըմպելիքը, խմել են այն, հարբել է ու քնել, գրում է Daily Mail-ը: Հնդկաստանի Օդիշա նահանգի ջունգլիներում նրանք կավե ամանների մեջ հայտնաբերել են գյուղացիների՝ ավանդական ծառի ծաղկից պատրաստված madhuca ըմպելիքը, որը նրանք հատուկ թողել էին այնտեղ՝ թորվելու նպատակով։
Հարբած, քնած փղերին հաջողվել է արթնացնել միայն թմբուկների զարկերով։
«Փղերը սիրում են մաքուր, համեղ ըմպելիքը»,- ասել է հասարակական կազմակերպության տնօրեն Կարթիկ Սաթյանարայանը՝ հավելելով, որ նրանք կախվածություն են ձեռք բերել այդ ըմպելիքից և միշտ որոնում են այն։