Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը «Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել 

Բաքվից հնչող պնդումը, թե «արտատարածքային միջանցք չեն պահանջում», մանիպուլյատիվ գործելաոճի դրսևորում է. Աղաջանյան

Քաղաքական

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հայտարարությունը, թե Բաքուն արտատարածքային միջանցք չի պահանջում, Բաքվի մանիպուլյատիվ գործելաոճի հերթական դրսևորում է: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նա շեշտեց՝ երբ գործնականում հնարավոր է լինում Բաքվի հետ համաձայնության գալ կարևորագույն դրույթների վերաբերյալ, ըստ էության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցին հասնելիս, ռեժիմի վերաբերյալ շատ հստակ և սկզբունքային տարաձայնություններ են ի հայտ գալիս։ Այստեղ, ըստ Աղաջանյանի, արդեն պարզ է դառնում, որ միջանցք ասելով՝ Ադրբեջանի նախագահը նկատի ունի այն նույն գործունեության ռեժիմը, որն ուղիղ համեմատական է Լաչինի միջանցքի հետ։

Իշխանական պատգամավորը նկատեց՝ եթե լիներ որևէ անհասկացվածություն, վերջին մեկ տարվա հանդիպումների ընթացքում այդ հարցի վերաբերյալ շատ հեշտ կլիներ հստակություն մտցնել։

Վկայաբերելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Աղաջանյանն ասաց՝ փաստաթղթում կա միջանցքի մեկ ձևակերպում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, և այդ միջանցքի գործողության ռեժիմը շատ հստակ և պարզ է բոլոր կողմերի համար։

Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ադրբեջանն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանը գրավոր ձևակերպել է և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին՝ շեշտելով, որ պատրաստվում են առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել։ «Այս թեմայով լրացուցիչ պահուստային առաջարկ ունենք», - ասաց գործադիրի ղեկավարը՝ չմանրամասնելով։

Հարցին, թե ի՞նչ առաջարկի մասին էր երեկ խոսում վարչապետը, Աղաջանյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ։

Շուշիում, Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը, Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ, մեղադրանքներ, պահանջներ, դժգոհություններ, ռազմատենչ հայտարարություններ հնչեցրեց Հայաստանի հասցեին ու շեշտեց, թե «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է»։

«Երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև», - ասաց Ալիևը։

Երեկ, արձագանքելով Ադրբեջանի նախագահին, Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ Ալիևը, մանիպուլյատիվ զուգահեռներ անցկացնելով Լաչինի և այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» միջև, հող է նախապատրաստում Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակելու համար․ «Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»:

«Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին», - եզրափակեց Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել
Ամենադիտված