Տխուր երաժշտություն լսելու ցանկությունը մազոխիզմի դրսևորում է. հոգեվերլուծաբան
Ժամանց
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ լսում են տխուր երաժշտություն, հատկապես երբ տխուր են, հավանական է, որ ունեն մազոխիստական հակումներ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է բժշկական հոգեբան, դատահոգեբան, քաղաքական և մասնավոր հոգեվերլուծաբան Օլեգ Դոլգիցկին։
Ըստ փորձագետի՝ բանն այն է, որ տխրությունը հույզ է, որն ավելի շատ առաջանում է բացասական փորձից։ Այն ուղեկցում է հուսահատության և մելամաղձության վիճակներին: Եվ, որպես կանոն, այս հույզը ազդարարում է մարդու դժգոհությունը ներկա վիճակից:
«Սակայն մազոխիստական միտումների բացակայության պայմաններում մարդը, գտնվելով նման պայմաններում, սկսում է ակտիվ քայլեր ձեռնարկել այս իրավիճակից դուրս գալու համար։ Մազոխիստական հակումների առկայության դեպքում մարդը հաճույք է ստանում իր շուրջը կատարվող բացասականությունից։ Նրան առանձնահատուկ հաճույք է պատճառում դժգոհել իր միջավայրում առկա բացասական իրավիճակից և, միևնույն ժամանակ, բացարձակապես ոչինչ չանել տվյալ իրավիճակից դուրս գալու համար»,- ասել է հոգեվերլուծաբանը:
Բացասական փորձառությունները ուժեղացնելու նույն նպատակով ոմանք տխուր երաժշտություն են լսում։ Այսպիսով, տխրության գործնական սկզբունքը կապվում է հաճույքի հոգեվերլուծական սկզբունքի հետ՝ մազոխիստական ձևով։
«Տխուր երաժշտություն լսելուց մարդը հուզվում է, որից հետո վերադառնում է իր մոխրագույն ու միապաղաղ առօրյային, ինչի արդյունքում, զգալով տխուր երաժշտությունից հուզմունքի և հանգստության զգացողության տարբերությունը, ազատվում է մահվան, միայնության ցանկությունից»,- ընդգծել է Օլեգ Դոլգիցկին։
Նա հավելել է, որ նման վիճակները սովորաբար բնորոշ են թերզարգացած «ես» ունեցող մարդկանց ներաշխարհին։ Նրանց համար իդեալական կյանքը դառնում է դժվար հասանելի ոչ թե այն պատճառով, որ նրանք չեն կարողանում ստեղծել այդ պայմանները, այլ այն պատճառով, որ այդ պայմանները չեն առաջացնում հաճույքի զգացում։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող