Բրիտանացին իր տունը ստվարաթղթով է պատել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
ԱշխարհԲրիտանացին իր տունը ստվարաթղթով է պատել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ ինքը նման վճարումներ անելու հնարավորություն չունի։
51-ամյա Նայջել Քլիալն ասել է, որ իր էլեկտրաէներգիայի վարձերը ամսական հասել են 1100 դոլարի, ինչը տղամարդու համար մեծ գումար է: Փորձելով մեկուսացնել իր տունը մոտալուտ ցրտահարության ֆոնին՝ բրիտանացին գնել է 100 մետրանոց արդյունաբերական փաթեթավորման ստվարաթուղթ՝ տունը երեսպատելու համար։
«Պատուհանները 18 տարեկան են, անձրևի ժամանակ տանիքը կաթում է, և այնքան ցուրտ է, որ հեռուստացույց նայելիս՝ ստիպված եմ վերարկու հագնել»,- դժգոհել է անչափահաս որդու հետ ապրող տղամարդը։
Բացի այդ, Նիգելը լրջորեն մտածում է գոմում ապրելու տեղափոխվելու մասին, քանի որ այնտեղ ավելի տաք է, քան տանը։ Տեղի ղեկավարությունը տեղյակ է Քլիալի խնդրին և խոստացել է ներկայացուցիչ ուղարկել՝ քննարկելու առաջացած խնդիրները։