Ղազախստանը աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը. Տոկաև
ԱշխարհՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները աջակցում են բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ղազախստանը վճռականորեն աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև անհրաժեշտ է համարում խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը», - ընդգծել է նա Թուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովում։
Նա նշել է, որ այս սկզբունքը լիովին համապատասխանում է Ղազախստանի հիմնարար շահերին և առաջնահերթ ուշադրություն է դարձվելու դրան։
Թյուրքական պետությունների կազմակերպությունը (նախկինում՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ, Թյուրքական խորհուրդ) ստեղծվել է՝ ընդլայնելու թյուրքալեզու երկրների փոխգործակցությունը քաղաքականության, տնտեսության, գիտության, կրթության, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։ Նրա անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը։ Հունգարիան և Թուրքմենստանը դիտորդի կարգավիճակ ունեն։
Նույն միջոցառմանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ եվրոպական երկրներն ավելի ու ավելի են ներքաշվում Ուկրաինայի հակամարտության մեջ:
Ավելի վաղ Տոկաևը հայտարարել էր, որ Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը (ՆԱՏՕ-ից դուրս) կարող է լավ և ընդունելի լուծում լինել ստեղծված իրավիճակի համար «Ռուսաստանի և ողջ միջազգային հանրության համար»։