Ավելի քան 30 հազար ռուս զինվոր բերվել է Դնեպրի ձախ ափ. ՌԴ ՊՆ
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դնեպրի ձախ ափ ավելի քան 30 հազար ռուսական զորքերի դուրսբերման մասին։
«Ընդհանուր առմամբ դուրս են բերվել ավելի քան 30 հազար ռուս զինծառայող, մոտ 5000 միավոր զենք և զինտեխնիկա, ինչպես նաև նյութական ունեցվածքը», - ասել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
Բացի այդ, նրա խոսքով, հանվել է ռուսական ողջ զինտեխնիկան, որը պետք է վերանորոգվեր։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել էր Դնեպր գետի գծով Խերսոնի ուղղությամբ պաշտպանություն կազմակերպելու առաջարկին և հրամայել դուրս բերել զորքերը։